Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը Վայոց ձորում գտնվող 26 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Հերհերի ջրամբարի տարածքը վարձակալել է ամսական ընդամենը 20 հազար դրամով։
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական քննությունը շարունակվում է։
«Արսուգրիգ» ընկերությունը Նիդերլանդների քաղաքացի Տիգրան Զալինյանին մեղադրում է 2017 թվականին լոլիկի տեղափոխումը «ոչ պատշաճ» իրականացնելու մեջ:
Ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեց քաղաքապետարանին կից նորաստեղծ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակը, թեժ մթնոլորտում անցավ։
Քննչական կոմիտեն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» թենածուի նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործով երկրորդ անգամ հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկել:
Երեկ Աթենքում Հունաստանի ընտրանու նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տարած դժվարին հաղթանակը երկրպագուների շրջանում Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ անցնելու հույսեր է արթնացրել:
Մայրաքաղաքի 46 համարի միկոավտոբուսի արդեն նախկին վարորդ Ռուստամը երեկ ղեկին ծխելու և իրենից ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացու հետ վիճելու համար քաղաքապետարանի և երթուղին սպասարկող «Առավել» ՍՊԸ-ի համատեղ քննարկման արդյունքում աշխատանքից հեռացվել է:
Արդեն մի քանի օր է, ինչ Ճանապարհային ոստիկանությունը գիշերային ժամերին մայրաքաղաքի փողոցներում ուժեղացված ծառայություն է իրականացնում:
Արագածի բնակիչները պնդում են՝ ՀԷԿ-երի շահագործման հետևանքով Գեղարոտ գետը չի ինքնամաքրվում:
Արագածոտնի մարզի Արագած և հարակից գյուղերի բնակիչներն առավոտյան կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող երկու ՀԷԿ-երի շահագործումը:
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը գոհ է Ազգային ժողովում այսօր ընդունված օրինագծից
Աբովյան քաղաքի հանրակացարանային թաղամասի բնակիչները շուրջ երկու տասնամյակ է ապրում են չորրորդ աստիճանի վթարային շենքերում:
Բեռնել ավելին