Նախկին փոխոստիկանապետ, անցած տարի բողոքի ցույցերի ընթացքում անհամաչափ ուժ կիրառելու մեջ մեղադրվող Լևոն Երանոսյանի քրոջը՝ Լյուբա Երանոսյանին պատկանող խորհրդային տարիներին հայտնի սառնարանը, Ջրառատի բնակիչ Ռոբերտ Կիրակոսյանի պնդմամբ, ապօրինաբար քանդում են:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի գումարի վատնման համար:
Երեկ առաջին անգամ գործարկված օնլայն գրանցման համակարգով արդեն 9000-ից ավելի առաջին դասարանցի է հայտագրվել՝ նախատեսվածի շուրջ 70 տոկոսը:
Կրթության և գիտության նախարարությունը ծրագրում է 2021-2022 թվականների ուսումնական տարին սկսել ամբողջովին փոփոխված հանրակրթական ծրագրերով ու դասագրքերով:
Արմավիրում մի խումբ գազելի վարորդներ այսօր գործադուլ էին հայտարարել, նրանք պնդում են, որ մայիսի մեկից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով ավել գումար են վճարում։
ԵԱՏՄ կարգավորումներով նախատեսվում է հունվարի 1-ից ընդհուպ 6 անգամ բարձրացնել թեթև մարդատար ավտոմեքենաների՝ Հայաստան ներկրելու մաքսավճարը, ինչը կարող է սոցիալական ընդվզման պատճառ դառնալ, կարծում է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իշխանություններին մեղադրում է ղարաբաղյան հարցում խուսափողական քաղաքականություն վարելու համար՝ հայտարարելով, որ դա չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը:
Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Արամ Հարությունյանն արդեն երրորդ գարունն է չի կարողանում վարել սեփական հողատարսծքը։ Պատճառը «Հյուսիս - Հարավ» մայրուղու 3-րդ տրանշի՝ Լանջիկ - Գյումրի հատվածի շինարարությունն է․ այստեղ տեխնիկա են կայանում ու լցնում շինարարական թափոններ:
2018-ին բիզնես հիմնելու մտադրությամբ Հայաստան եկած հնդկաստանցի Դեվինդեր Սինխի ընտանիքը ծանր կացության մեջ է հայտնվել:
Սևան հասնելու համար Երիտասարդական մետրոյին հարակից տարածք հասած ուղևորները ընտրության առաջ են կանգնում՝ գնալ «Գազելո՞վ», որի արժեքը 500 դրամ է, թե՞ դիմացի մայթից մեկնող «Սպրինտերներով»՝ վճարելով 100 դրամ ավելի։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի՝ Card-ի նոր հնգամյա ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի առավելագույնը երեք միլիոն դոլար։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում հնարավոր համարեց, որ արդեն հաջորդ տարի նոր ավտոբուսներ գործեն մայրաքաղաքում:
Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց իր ընտանքին պատկանող «ԱրարատՑեմենտի» հարյուրավոր աշխատակիցներին ուղարկված աշխատանքից ազատման ծանուցագրերը՝ ասելով, որ նրանք կարող պատռել և այրել դրանք։
Գործարանի աշխատողները պնդել են, որ շարունակելու են ակցիան, քանի դեռ Ծառուկյանն անձամբ չի հանդիպել իրենց։
Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները փակել են դեպի գործարան տանող ճանապարհը:
Բեռնել ավելին