Ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր:
Միլիարդատեր Անդրեյ Բաբիշը պնդում է, որ որևէ ապօրինություն չի գործել:
Ոստիկանները կասկածյալների անունները չեն հաղորդել, միայն նշել են, որ նրանք 18 և 19 տարեկան են: Նրանց փոխադրել են Բելֆասթ:
Իրավապաշտպանները քննադատել են Եգիպտոսի Սահմանադրությունը լրամշակելու նախաձեռնությունը:
Դեմոկրատները Ներկայացուցիչների տանն ունեն մեծամասնություն և կարող են նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց, սակայն այն հնարավոր է իրականացնել միայն Սենատի աջակցությամբ:
Վուչիչի աջակիցներն ավտոբուսներով Բելգրադ են ժամանել ոչ միայն Սերբիայի տարբեր քաղաքներից, այլև Բոսնիայից և Կոսովոյից:
Բուտինան անցյալ տարվա հուլիսին է ձերբակալվել: Նրա ձերբակալությունը լրացուցիչ լարվածություն է հաղորդել ռուս-ամերիկյան առանց այն էլ բարդ հարաբերություններին:
Առայժմ հայտնի չէ, թե որ խմբավորումն է նախաձեռնել գրոհը:
ԱՄՆ նախագահի վարկանիշը երեք տոկոսով նվազել է Մյուլերի զեկույցի հրապարակումից հետո:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:
Բեռնել ավելին