Մատչելիության հղումներ

Եգիպտոսում հանրաքվե՝ նախագահի պաշտոնավարումը երկարաձգելու հարցով


Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսի, արխիվ
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսի, արխիվ

Եգիպտոսում այսօր սկսվել է եռօրյա հանրաքվեն, որին ներկայացվել է նախագահի պաշտոնավարմանն առնչվող Սահմանադրության հոդվածները լրամշակելու փաթեթը:

Դրական արդյունքի դեպքում նախագահի պաշտոնավարումը 4 տարուց կհասցվի 6-ի, և նա կստանա երրորդ անգամ առաջադրվելու իրավունք:

Դա գործող նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիին կընձեռի Եգիպտոսը մինչև 2030 թվականը ղեկավարելու հնարավորություն:

Սահմանադրության լրամշակումները ենթադրում են նաև նախագահի լիազորությունների ընդարձակում, մասնավորապես՝ դատավորներին նշանակելու հարցում:

Բացի այդ, լրամշակումներով է՛լ ավելի կամրապնդվի Եգիպտոսում բանակի դերակատարությունը:

Իրավապաշտպանները քննադատել են Եգիպտոսի Սահմանադրությունը լրամշակելու նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG