Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահի աջակիցների մեծ հանրահավաք Բելգրադում


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ուղերձը, Բելգրադ, 19-ը ապրիլի, 2019թ.
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ուղերձը, Բելգրադ, 19-ը ապրիլի, 2019թ.

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի տասնյակ հազարավոր աջակիցներ համերաշխության ցույց են անցկացրել, նպատակ ունենալով իրենց ակցիայով հակազդել կառավարության հրաժարականի պահանջով շաբաթներ շարունակ տեղի ունեցող ցույցերին:

Ոստիկանությունը փակել է մայրաքաղաք Բելգրադի կենտրոնը: Վուչիչի աջակիցներն ավտոբուսներով Բելգրադ են ժամանել ոչ միայն Սերբիայի տարբեր քաղաքներից, այլև Բոսնիայից և Կոսովոյից:

Վուչիչից զատ, հանրահավաքի ընթացքում ելույթներով են հանդես եկել Սերբիայի վարչապետ Աննա Բրնաբիչը, արտաքին գործոց նախարար Իվիցա Դաչիչը, Բոնսիա-Հերցեգովինայի եռանախագահության ներկայիս սերբ նախագահ Միլորադ Դոդիկը և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Շիարտոն:

Սերբիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, հանրահավաքին մասնակցել է մոտ 150 հազար մարդ:

Իր ուղերձում Վուչիչը ձեռնպահ է մնացել ընդդիմախոսներին սուր քննադատության ենթարկելու սովորությունից:

«Ես այսօր նրանց մասին բան չեմ ասի»,- հայտարարել է նախագահը, հավելելով, որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծել ընտրությունների միջոցով:

Նա երկխոսության առաջարկով է դիմել ընդդիմությանը, սակայն ընդգծել է, որ կառավարությունը վերջնագրեր չի ընդունի:

Վուչիչի ընդդիմախոսները պնդում են, որ նախագահը սահմանափակում է քաղաքացիական ազատությունները և ոտնահարում է դեմոկրատիայի արժեքները Սերբիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG