Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր մի խումբ անհատ գրոհայիններ փորձել են ներխուժել Serena Hotel հյուրանոցի բազմահարկ շենք, որում տեղակայված է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Ոստիկանները և բանակը շրջապատել են թաղամասը և արգելել են մուտքն այդ շրջան:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Նասրատ Ռահիմին հաստատել է, որ այս ժամերին հուժկու փոխհրաձգություն է տեղի ունենում: Նրա փոխանցմամբ, երկու գրոհային սպանվել է: Հարևան շենքերի բնակիչները տարհանվել են:
Առայժմ հայտնի չէ, թե որ խմբավորումն է նախաձեռնել գրոհը: Անցած ամիսներին Աֆղանստանում հարաբերական անդորր էր հաստատվել այն բանից հետո, երբ ամերիկացի բանագնացները և թալիբների ղեկավարները համաձայնեցրել էին խաղաղության բանակցությունների միջոցով 17 տարի տևող պատերազմին վեջ տալու ծրագիրը: