Մատչելիության հղումներ

Նախագահ Թրամփի վարկանիշը նվազել է


ԱՄՆ - Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.
ԱՄՆ - Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի հրապարակումից հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երեք տոկոսով նվազել է:

Reuters-ի անցկացրած նոր հարցման արդյունքների համաձայն, Թրամփի գործունեությունը դրական է գնահատել ամերիկացիների 37 տոկոսը, մեկ շաբաթ առաջ աջակիցների թիվը 40 տոկոս է կազմել:

Ամերիկացիների 58 տոկոսը ենթադրում է, որ նախագահը խոչընդոտել է հետաքննությունը:

Մյուլերի զեկույցը փաստել է, որ Թրամփի և ռուսների միջև շահերի բախում չի եղել, սակայն ռուսները միջամտել են ընտրություններին:

Հարցվածների 70 տոկոսը նշել է, որ զեկույցը չի փոխել իրենց տեսակետը Թրամփի նախագահության կամ ռուսների միջամտության հարցերի նկատմամբ:

Հարցվածների 15 տոկոսը հայտնել է, որ «զեկույցից նոր ինֆորմացիա է ստացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG