Մատչելիության հղումներ

Հյուսիսային Իռլանդիայում ձերբակալել են լրագրողին սպանելու մեջ կասկածվող երկու տղամարդու


Լրագրող Լայրա ՄըքՔի, արխիվ
Լրագրող Լայրա ՄըքՔի, արխիվ

Հյուսիսային Իռլանդիայում ոստիկաններն այսօր ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր կասկածվում են հինգշաբթի օրը Լոնդոնդերիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում 29-ամյա լրագրող Լայրա ՄըքՔիին սպանելու մեջ:

Ոստիկանները կասկածյալների անունները չեն հաղորդել, միայն նշել են, որ նրանք 18 և 19 տարեկան են: Նրանց փոխադրել են Բելֆասթ:

Հետաքննող լրագրող Լայրա ՄըքՔին մահացու վիրավորում է ստացել՝ լուսաբանելով ընդհարումը, որի ընթացքում խռովարարները բենզինով լցված շշեր և քարեր են նետել ոստիկանների վրա:

Նա հասցրել է Թվիթերում գրել, թե «իրավիճակը Լոնդոնդերիում նման է բացարձակ խենթության»:

Լայրա ՄըքՔին Mediagazer կայքի խմբագիրն էր, բնակվում էր Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասթում:

Նա հեղինակել է մեծ թվով հոդվածներ Իռլանդիայի կաթոլիկների և բողոքականների տասնամյակներ տևած հակամարտության թեմայով, համարվել է հետաքննող լրագրության աստղ, մրցանակներ է վաստակել և անցյալ տարի կնքել է գիրքը հրատարակելու պայմանագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG