Մատչելիության հղումներ

Չեխիայի վարչապետը հրաժարական չի ներկայացնի կոռուպցիայի մեջ մեղադրվելու դեպքում


Չեխիայի միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշ, արխիվ
Չեխիայի միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշ, արխիվ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այսօր հայտարարել է, թե հրաժարական չի տա այն դեպքում, եթե իրեն ներկայացնեն մեղադրանք երկու միլիոն եվրոյի կոռուպցիոն գործարքի փաստով:

Չեխիայի ոստիկանությունն ապրիլի 17-ին առաջարկել է մեղադրանք առաջադրել վարչապետին: Այս գործով Բաբիշը, նրա գործընկերները, ինչպես նաև ընտանիքի անդամներից մի քանիսը կարող են դատապարտվել 5-ից մինչև 10 տարվա ազատազրկման:

«Ես հրաժարական չեմ տա, քանի որ ի սկզբանե ասել եմ, որ սա քաղաքական գործ է»,- այսօր հայտարարել է Չեխիայի վարչապետը:

Ըստ քննիչների, գործն առնչվում է Բաբիշի սեփականությունը հանդիսացող 250 ընկերություններից կազմված Agrofert միավորմանը, որի մաս կազմող մի ֆերմա Եվրամիությունից սուբսիդավորում է ստացել:

Հետագայում սուբսիդավորում ստացած ֆերման փոխանցվել է Անդրեյ Բաբիշի ընտանիքի անդամներին, բայց ավելի ուշ նորից վերադարձվել է Agrofert-ին:

Սուբսիդիան պետք է տրվեր փոքր և միջին բիզնեսի ոլորտում աշխատող ընկերություններին, հետևաբար, Agrofert-ը՝ որպես խոշոր ընկերություն, չուներ սուբսիդիա ստանալու իրավունք:

Միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշը պնդում է, որ որևէ ապօրինություն չի գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG