Մատչելիության հղումներ

Սենատոր Ուորենն առաջարկում է իմպիչմենտի ենթարկել նախագահ Թրամփին


Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորեն, արխիվ
Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորեն, արխիվ

2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնած դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը դարձել է կուսակցության առաջին անվանի անդամը, ով հրապարակավ պահանջել է իմպիչմենտի ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ռոբերտ Մյուլերի զեկույցն ապացուցում է, որ 2016 թվականին օտար թշնամական կառավարությունը գրոհի է ենթարկել մեր ընտրությունները, իսկ Դոնալդ Թրամփն ընդունել է այդ օգնությունը: Ընտրվելով նախագահ՝ Թրամփը խոչընդոտել է հետաքննությունը», - Twitter-ում գրել է սենատորը:

Նրա պնդմամբ, Կոնգրեսն ունի նախագհի կողմից իշխանության չարաշահումը կասեցնելու լծակ: «Ճիշտ գործընթացն իմպիչմենտն է», - գրել է Էլիզաբեթ Ուորենը:

Ամերիկացի փորձագետները նշում են, որ դեմոկրատները Ներկայացուցիչների տանն ունեն մեծամասնություն և կարող են նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց, սակայն այն հնարավոր է իրականացնել միայն Սենատի աջակցությամբ, իսկ այդ պալատում մեծամասնություն ունեցող հանրապետականները կմերժեն կուսակից նախագահին պաշտոնանկ անելու գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG