Շուշիում մեծ թափով ընթանում են ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլեւ նոր շենքեր են կառուցվում՝ պայմանավորված պետական որոշ կառույցների տեղափոխմամբ Շուշի:
Ստեփանակերտում գտնվող միակ ծննդատանը հերթեր են գոյանում. Բժիշկները չեն հասցնում սպասարկել մեծ թվով ծննդկաններին։
Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչների մտահոգությունը Ղարաբաղի ճակատագիրն է։
Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի 11 պատգամավոր, մտավորականներ, դիմել են Հայաստանի Արդարադատության նախարարությանը` ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանին ներում շնորհելու պահանջով:
Շուշիում պահպանվել է Բյուլ-բյուլ մականունով հայտնի ադրբեջանցի երգչի տուն-թանգարանը: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը առայժմ որոշակի ծրագրեր չունի տուն-թանգարանի ապագայի վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի 8 քաղաքական ուժեր՝ խորհրդարանական եւ արտախոհրդարանական, հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են «ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին» եւ «չխաթարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»:
Ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել, որում «խեղաթյուրված» է որակում բանակցային գործընթացը եւ անհրաժեշտ է համարում դրա «վերաբեռնավորումը»:
«Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է եւ քննարկման ենթակա չէ», - ուրբաթ օրը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում մեկնարկած խորհրդաժողովին, որը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին եւ Արցախյան հիմնախնդրին:
Ուրբաթ օրը Ստեփանակերտում մեկնարկեց հայ - թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհուրդը:
Հուլիսի 3-ին ադրբեջանական պատվիրակության Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցելության առիթով Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը երեքշաբթի հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է, թե այդ այցի շուրջ ադրբեջանական կողմի հնչեցրած մեկնաբանություններում «խեղաթյուրված մեկնություն է տրվում» տեղի ունեցած իրադարձություններին։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` երեքշաբթի օրը սպասվող այցը Ստեփանակերտ չի կայացել` եղանակային վատ պայմանների պատճառով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների եւ մտավորականների խումբը հուլիսի 3-ին մեկօրյա համատեղ այց կատարեց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:
Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է դիտարկի որպես առաջնահերթություն իր համար: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Ստեփանակերտում մեկնարկած BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովի բացման արարողության ժամանակ:
Նախորդ ամսվա համեմատ Ղարաբաղում սպառողական գներն աճել են 1.9 տոկոսով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում 15-20 տոկոսով աճել են մրգերի, բանջարեղենի գները: Թանկացել է նույնիսկ «ժենգյալով» հացը` նախկին 350 դրամի փոխարեն դառնալով 400 դրամ:
Ի տարբերություն Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան կառույցի, կուսակցության արցախյան Կենտրոնական կոմիտեն սատարում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, իշխանությունների վարած քաղաքականությանն ու ակտիվորեն համագործակցում նրանց հետ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի կայացնի մի որոշում, որը վնաս կբերի Ղարաբաղի ժողովրդին: Այդ մասին նա հայտարարեց երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Բանակցությունները ընթանում են խանգարված ձեւաչափով, որովհետեւ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը դժվարանում է ասել, թե ապագայում ինչ է սպասում Ղարաբաղի ժողովրդին, բայց համոզված է, որ ինչ էլ լինի` բխելու է Ղարաբաղի ժողովրդի շահերից: Այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը Ղարաբաղի խորհրդարանում: