«Մտահոգվելու ոչ մի առանձնակի բան չունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության նախագահը չի կարող մի որոշում կայացնել, որը վնաս կբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Եվ հնարավոր չէ որեւէ մի որոշում իրականացնել, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դրան չհամաձայնի», - ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ ոչ ոք մտադիր չէ որեւէ տարածք զիջել. - «Մեր դիրքերը առաջ ենք դրել` մոտավորապես 4 կիլոմետր: Հնարավորություն եղել է` առաջ ենք դրել, նպաստավոր դիրքեր ենք զբաղեցրել: Ոչ մեկը չի տրամադրված որեւէ դիրք հանձնելու: Զինված ուժերի խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, եւ ժողովուրդը եթե որոշի, որ իրեն պետք է պաշտպանել, բանակը պաշտպանելու է»:
«Բոլոր տարածքները, որոնք ազատագրված են մեր կողմից, ասեմ, որ այնտեղ կան մարդկային զոհեր, եւ ամեն մարդ ունի այնտեղ հիշողություններ: Եվ դժվար է լինելու զիջել այդ տարածքները որեւէ մեկին», - ընդգծեց Ղարաբաղի պաշտպանության նախարարը:
Մովսես Հակոբյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու, իր կարծիքով, ամենահնարավոր սցենարը. - «Մենք համապատասխան միջոցառումներ պիտի իրականացնենք, որպեսզի ավելի կարճ ժամկետում հակառակորդին նորից պարտադրենք նստել սեղանի շուրջ: Իսկ դրա միակ ձեւը իր բնօրրանում իրեն պարտադրելն է»:
«Ինչքան պատերազմը տեղափոխենք մեր դաշտ, այնքան պատերազմը երկարելու է: Ինչքան էլ շուտ կարողանանք պատերազմը տեղափոխել իրենց խորքը, այնքան, կարծում եմ, պատերազմը ավելի կարճ ժամկետում կավարտվի», - հայտարարեց Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը: