Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ անցկացվող խորհրդաժողովին մասնակցում են հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, գործարարներ Հայաստանից, Ղարաբաղից եւ Սփյուռքից, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վահրամ Բալայանը` 24 երկրներից:
Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց խորհրդաժողովի նպատակը, եւ թե ինչու է այն անցկացվում հենց Ղարաբաղում. - «Ինչպես գիտեք, փաստորեն, վերջին ժամանակներս ակտիվորեն քննարկվում են հայ - թուրքական հարաբերությունները, բայց մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ հայ հանրության մեջ վերջնականապես չեն ձեւավորված այն հիմնական ուղղությունները, մոտեցումներն ու սկզբունքները, որոնց հիման վրա պետք է դրսեւորվեն այս երկու երկրների միջեւ հարաբերությունները: Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքները, Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհուրդը նպատակահարմար գտավ, որպեսզի նմանատիպ համահայկական համաժողով հրավիրի` հիմնական սկզբունքները հստակեցնելու առումով: Ստեփանակերտը պատահական չի ընտրված, որովհետեւ հայ - թուրքական հարաբերությունների առանցքը Ղարաբաղյան հիմնահարցն է: Բնականաբար, Ղարաբաղի շուրջն են պտտվում այն հիմնական խոսակցությունները, որոնց հիման վրա պետք է ստեղծվի հիմնական կմախքը այդ հարաբերությունների»:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելիք առանցքային հարցերի վերաբերյալ Վահրամ Բալայանը ասաց. - «Դաշնակցության հիմնական մոտեցումը այն է, որ հայ - թուրքական հարաբերությունների հիմքում պետք է լինի առաջին հերթին հավասարության սկզբունքը` այն առումով, որ այդ հարաբերությունները պետք է ձեւավորվեն ոչ թե մեր ազգային նպատակների, ազգային ձգտումների, ազգային շահերի զիջումների հիման վրա, այլ այդ հարաբերությունների հիմքում պետք է լինի իրավահավասարության սկզբունքը եւ պետք է պահպանվի մեր ազգային շահը: Բնականաբար` նաեւ այստեղ նորից պետք է շոշափվեն երկու հիմնահարցեր` դա Ղարաբաղյան հիմնահարցն է եւ Հայոց մեծ եղեռնի ճանաչման հարցը, որոնք սակարկության ենթակա չեն, եւ մենք կարծում ենք, որ այս երկու հիմնական գաղափարները պաշտպանելով հանդերձ` մեր ժողովուրդը պետք է համախմբվի այս երկու գաղափարի շուրջը, եւ փորձենք պետությանը վայել կեցվածքով, արժանապատիվ ձեւով մեր հարաբերությունները կարգավորել հարեւան երկրների հետ»:
Խորհրդաժողովի առաջին ելույթը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանինն էր, երկրորդը` Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը:
Զեկույցներից եւ քննարկումներից հետո խորհրդաժողովը կընդունի բանաձեւեր: