Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հինգշաբթի օրը Պրահայում կայացած հանդիպմանը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց, որ «խանգարված ձեւաչափով» ընթացող բանակցությունների ներկայիս փուլի հետ կապված չունի մտահոգություն:
«Մենք հնարավորություն ունեցել ենք խոսել: Բանակցությունները ընթանում են խանգարված ձեւաչափով, որովհետեւ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ ի դեմս Հայաստանի Հանրապետության նախագահի` ջանքեր է գործադրում, առաջին հերթին, վերականգնելու [ԵԱՀԿ-ի 1994 թվականի] Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը: Եվ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում նշում են դրա անհրաժեշտությունը, եւ ոչ ոք չի ժխտում, եւ բոլորը հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է որեւէ վերջնական որոշում ընդունելը», - շեշտեց Բակո Սահակյանը:
Նա խոսեց այն երեք հիմնարար սկզբունքների մասին, որոնք առաջ են քաշվել Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում. - «Տարածքային ամբողջականությունը, հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելը եւ ինքնորոշման իրացման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, եւ ավելին կասեի` անկախության ճանաչման հարցը»:
Բակո Սահակյանը վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը դեմ չէ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, եւ ասաց, որ հիմնական վեճը տարածքային խնդիրների շուրջ է:
«Կա նաեւ մի տարածքային ամբողջականություն` դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է` ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ», - ընդգծեց Ղարաբաղի նախագահը` հավելելով. - «Եվ դա վեճ է մեր եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, եւ ինչքան շուտ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը հրաժարվի ներկայիս ծայրահեղ կեցվածքից, ես կարծում եմ, մենք ավելի շուտ ենք հասնելու հարցի վերջնական կարգավորմանը»:
Լեռնային Ղարաբաղը շաբաթ օրը նշում է մայիսյան Եռատոնը: Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել Ղարաբաղի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այնուհետեւ նրանք մեկնել են Շուշի, որտեղ ծաղկեպսակներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, զորավար Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:
Երեկոյան մի շարք տոնական միջոցառումներ են նախատեսված Ստեփանակերտում: