Մատչելիության հղումներ

Միջնորդները չայցելեցին Ղարաբաղ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` երեքշաբթի օրը սպասվող այցը Ստեփանակերտ չի կայացել` եղանակային վատ պայմանների պատճառով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանեն հուլիսի 8-ին: Նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեւանից համանախագահները կմեկնեն Բաքու, որտեղ հուլիսի 9-ին կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ:

Այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հուլիսի 18-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ միջնորդներին սպասում են նաեւ Ստեփանակերտում:

Նախորդ երկու տարածաշրջանային այցերի ընթացքում եւս համանախագահները Ստեփանակերտ չէին ժամանել` եղանակային վատ պայմանների պատճառաբանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG