Մատչելիության հղումներ

Ղարաբաղում սպառողական գներն աճել են 1.9 տոկոսով


Նախորդ ամսվա համեմատ Ղարաբաղում սպառողական գներն աճել են 1.9 տոկոսով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում 15-20 տոկոսով աճել են մրգերի, բանջարեղենի գները: Թանկացել է նույնիսկ «ժենգյալով» հացը` նախկին 350 դրամի փոխարեն դառնալով 400 դրամ:

Աճել է նաեւ բենզինի գինը: Ղարաբաղում այսօր 1 լիտր բենզինի գինը 360 դրամ է, իսկ դիզվառելիքը` 310: Վառելիքի գների բարձրացման հետեւանքով Ստեփանակերտի քաղաքապետարանը վերջերս որոշոշեց բարձրացնել երթուղային տաքսիների ուղեվարձը` 50 դրամից հասցնելով 70 դրամի:

Թանկացումները հարուցել են բնակչության դժգոհությունը:

«Ամեն ինչը թանկ է, ի՞նչն է էժան: Փող ունե՞նք, որ խանութ մտնենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մի կին:

«Փոխանակ էժանացնեն, 70 կոպեկ են ասում [70 դրամ], 50-ի փոխարեն», - դժգոհեց տարեց մի կին:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները տարեսկզբին հայտարարել էին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի բնակչությունը չզգա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG