Ըստ Տիգրան Սարգսյանի` Հայաստանի կառավարությունը ամեն ինչ պետք է անի, որպեսզի տնտեսական զարգացումները Ղարաբաղում առաջանցիկ տեմպերով ընթանան` ի համեմատություն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումների, եւ Հայաստանը պետք է հասնի նրան, որ Ղարաբաղում կենսամակարդակը լինի ավելի բարձր, քան Հայաստանում է:
«Այս խնդիրը մեզ համար ունի ազգային եւ քաղաքական լուրջ բովանդակություն, որովհետեւ Լեռնային Ղարաբաղում լուծվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչների կենսամակարդակի խնդիրը, այլ հայ ժողովրդի: Եվ մեր ինքնության եւ ազգային խնդիրների լուծման տեսակետից մենք պարտավոր ենք ռազմական մեր հաջողությունները ամրագրել նաեւ տնտեսական ոլորտում», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, երախտագիտություն հայտնելով Սփյուռքին եւ Հայաստանին` տարիներ շարունակ ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ընդգծեց, որ Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության հիմքը եւ Ղարաբաղի վերաբնակեցման բանալին, առաջին հերթին, Հայաստանի հետ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումն է:
BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովին մասնակցելու համար Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Տնտեսական համաժողով Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ է կազմակերպվում:
«Պետություն եւ բիզնես. Երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 100-ից ավելի գործարարներ Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից եւ Լեռնային Ղարաբաղից:
Համաժողովը անցկացվում է Լեռնային Ղարաբաղի նախագահի բարձր հովանու ներքո եւ կառավարության աջակցությամբ: