«Լեռնային Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի պետականության անտեսումը եւ հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսեւորումները ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանաղարաբաղյան համակարտության կարգավորման ջանքերը», - ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ներկայացմամբ, ասված է հայտարարությունում: - «Մեկ անգամ եւս պահանջում ենք. հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին, չխաթարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախ պետականությունն է ու Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը»:
Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերը տարածել են համատեղ հայտարարություն

Լեռնային Ղարաբաղի 8 քաղաքական ուժեր՝ խորհրդարանական եւ արտախոհրդարանական, հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են «ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին» եւ «չխաթարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»: