Ադրբեջանական ոստիկանությունն այսօր վերջին մեկ շաբաթում արդեն երրորդ անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիան:
Մոլդովայի իշխանությունները մերժել են Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների` տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների թվի ավելացման առաջարկը:
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին:
Վերջին սոցհարցումների համաձայն՝ Նևադայում բնակվող դեմոկրատ ընտրողների 25 տոկոսը պատրաստվում է քվեարկել Բերնի Սանդերսի օգտին։
Վարակակիր ամերիկացիների թիվը նավի ուղևորների շրջանում հասնում է չորս տասնյակի:
«Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել»։
«Ազատ ընտրություններ» կարգախոսով ակցիան ընդդիմությունը փորձում էր անցկացնել ԿԸՀ շենքի հարևանությամբ։
ԵՄ-ն և Ադրբեջանն ավարտին են հասցնում կասպիական ավազանում արդյունահանված գազի` եվրոպական շուկաներ արտահանման ծրագրի մշակումը, այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով` Վաշինգտոնի որդեգրած առավելագույն ճնշման քաղաքականությունն իր նպատակին չի հասնում:
Չինաստանում ծագած կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվն այսօր հասել է 1665-ի, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Այս պահին Ռուսաստանը չի կարող ինքնուրույնաբար ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Այս մասին Մյունխենում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեթը:
Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Բողոքի գործողության մեկնարկից ժամեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին:
Անվտանգության խնդիրներին նվիրված Մյունխենի միջազգային համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ քննարկվող տարբերակներից մեկը «սև արկղերը» Ֆրանսիայում վերծանելու հնարավորությունն է:
«Թուրքիան հաստատակամ է Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու հարցում», - այսօր այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնության` անգլիական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթր Սիթի»-ն երկու տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական պետությունը, որտեղ կորոնավիրուսից մահվան դեպք է արձանագրվել:
Երկրի իշխանությունները կարծես տեղի են տալիս միջազգային ճնշմանը։
Դատելով երեկվա հայտարարություններից` Ալիևը եվրոպացի դիտորդների գնահատականներից այնքան էլ դժգոհ չէ:
Բեռնել ավելին