Մատչելիության հղումներ

Զանգվածային վրաերթ Գերմանիայում


Գերմանիա-Հեսեն երկրամասի Ֆոլկմարսեն քաղաքում զանգվածային վրաերթից հետո մարդիկ խուճապահար լքում են տարածքը, 24 փետրվարի, 2020թ.
Գերմանիա-Հեսեն երկրամասի Ֆոլկմարսեն քաղաքում զանգվածային վրաերթից հետո մարդիկ խուճապահար լքում են տարածքը, 24 փետրվարի, 2020թ.

Գերմանիայի Հեսեն երկրամասի Ֆոլկմարսեն քաղաքում վրաերթի հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել:

DPA գործակալության տեղեկություններով՝ տուժածները փողոցային տոնախմբության մասնակիցներ էին, նրանց մեջ նաև երեխաներ կան: DW-ի տեղեկություններով՝ «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքում անցկացվող ամենամյա դիմակահանդեսի մասնակիցներին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեքենայի վարորդին, նրա ինքնությունն առայժմ չի բացահայտվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG