Մատչելիության հղումներ

«Թուրան». Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակել է Նախիջևանի հետ սահմանը


Թուրքիա-Փշալարերի հետևում երևում է թուրքական ռազմական դիտակետ, արխիվ
Թուրքիա-Փշալարերի հետևում երևում է թուրքական ռազմական դիտակետ, արխիվ

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում է, որ Թուրքիան հանգստյան օրերին փակել է Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանը:

«Նման քայլի պատճառն Իրանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերն են», - գրում է գործակալությունը` հավելելով, որ Իրանը ևս փակել է Նախիջևանի հետ սահմանը, ինչի հետևանքով ինքնավար հանրապետությունը հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ:

«Արտաքին աշխարհի հետ միակ կապը դեպի Բաքու իրականացվող ավիաչվերթներն են», - տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը: Տեղական աղբյուրները նաև հաղորդել են, որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերի փակման հետևանքով Նախիջևանում աճել են սպառողական ապրանքների գները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG