Պաղեստինյան «Համաս» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածից կիրակի ուշ երեկոյան տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններում գտնվող մի շարք բնակավայրերի ուղղությամբ:
Իսրայելական աղբյուրների վկայությամբ՝ երկրի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը ոչնչացրել է արձակված հրթիռների զգալի մասը: Հրթիռակոծության հետևանքով Իսրայելում զոհերի և ավերածությունների մասին որևէ տեղեկություն չկա:
Պաղեստինյան հարձակումից հաշվված ժամեր անց Իսրայելի կառավարությունը և բանակային հրամանատարությունը շտապ խորհրդակցություն են անցկացրել` քննարկելով Գազայում ստեղծված կացությունը: Խորհրդակցության ավարտից քիչ անց հայտնի է դարձել, որ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող մի շարք թիրախների: