Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ժամանել է Հնդկաստան


Հնդկաստան - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանում են Ահմեդաբադի կրիկետի մարզադաշտ, 24-ը փետրվարի, 2020թ.
Հնդկաստան - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանում են Ահմեդաբադի կրիկետի մարզադաշտ, 24-ը փետրվարի, 2020թ.

Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցը Հնդկաստան: Սպիտակ տան ղեկավարի առաջին կանգառը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հայրենի Ահմեդաբադ քաղաքում է:

Օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին հազարավոր մարդիկ են հավաքվել` ողջունելով Թրամփին: Այստեղ ԱՄՆ նախագահը մասնակցել է աշխարհի խոշորագույն կրիկետի մարզադաշտում կազմակերպված հանրահավաքին, որին, ըստ արևմտյան աղբյուրների, ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել:

ԱՄՆ և Հնդկաստանի պատվիրակությունների միջև երկկողմ բանակցությունները կծավալվեն մայրաքաղաք Դելիում:

Արևմտյան աղբյուրների տեղեկություններով` տարաձայնությունները երկու երկրների միջև պահպանվում են: Խոսքը առաջին հերթին առևտրային հարաբերությունների մասին է: Դելին չի ցանկանում երաշխավորել ամերիկյան ապրանքների, նախ և առաջ՝ գյուղմթերքի անարգել մուտքը հնդկական շուկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG