Փշալարերով եւ ականապատված դաշտերով միմյանցից անջատված, խրամատներում դիրքավորված մարտիկները «կալաշնիկովները» միմյանց վրա են ուղղել եւ զօրուգիշեր սպասում են դիմացինին սպանելու պատեհ պահին: Այդպես, երկու կողմերի մարտիկները՝ Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, «հակամարտության գոտի» համարվող աշխարհի տասնյակ այլ շրջաններում սպասում են, թե ի վերջո ինչ են որոշելու պետական այրերը: