Գեներալ Դեյվիդ Պետրեուսը ողջունում է Գուանտանամոյի բանտը փակելու մասին Միացյալ Նահանգների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Բարաք Օբամայի որոշումը: Այդ մասին գեներալն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:
«Այդ քայլով Միացյալ Նահանգներն աշխարհին հասցեագրում է շատ կարեւոր ուղերձ առ այն, որ հավատարիմ է մնում բանտարկյալների համար պատշաճ պայմաններ ապահովելու մասին ժնեւյան կոնվենցիային», - ասել է Պետրեուսը:
57-ամյա Պետրեուսն ամերիկյան կենտրոնական հրամանատարության ղեկավարն է: Այդ հրամանատարությունը պատասխանատվություն է կրում Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ծրագրվող եւ իրականացվող ռազմական գործողությունների համար: Նախկինում Պետրեուսը եղել է Իրաքում տեղակայված բազմազգ ուժերի հրամանատարը:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նախագահ Ջորջ Բուշը կարգադրություն է ստորագրել ամերիկյան քաղաքացիություն չունեցող կասկածյալներին Գուանտանամոյի ռազմակայանի տարածքում պահելու, հարցաքննելու եւ դատելու մասին:
Որոշումը քննադատել են ամերիկյան եւ միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ասելով, որ բանտարկյալներն այնտեղ ապրում են չափազանց ծանր եւ նվաստացուցիչ պայմաններում եւ հարցաքննությունների ընթացքում դաժան վերաբերմունքի են արժանանում:
Զինվորականները եւ զինվորական դատավորներ պնդել են, որ պայմանները թելադրվում են ահաբեկչության դեմ պայքարի բնույթով եւ որ Գուանտանամոյի բանտարկյալների թվում կան չափազանց վտանգավոր անձինք, որոնց չի կարելի տեղափոխել Միացյալ Նահանգների տարածք, քանի որ դա կվտանգի ամերիկացիների կյանքը:
Այս տարվա հունվարին ստանձնելով իշխանությունը նախագահ Բարաք Օբաման կարգադրել է 4 ամսով դադարեցնել Գուանտանամոյի զինվորական դատարանի նիստերը եւ հայտարարել է, որ բանտը մեկ տարվա ընթացքում վերջնականապես կփակվի: