Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների, խոզագրիպի դեպքեր են գրանցվել առնվազն 46 երկրում: Մայիսի 26-ի դրությամբ, հիվանդների թիվն աշխարհում հասել է 12950-ի: Մեքսիկայում այդ հիվանդության զոհ է դարձել 86 մարդ, Կանադայում՝ 2, իսկ ԱՄՆ-ում՝ 12:
Երկուշաբթի օրը հիվանդության դեպքերի մասին են հայտնել Չեխիան եւ Պուերտո Ռիկոն, իսկ այսօր՝ Բահրեյնը. «Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ դա Պարսից ծոցի շրջանում խոզագրիպի առաջին դեպքն է:
Դեղամիջոցներ արտադրող Sanofi Pasteur ընկերությունը, որը խոշոր մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, մայիսի 25-ին ԱՄՆ-ի կառավարությունից ստացել է 190 միլիոն դոլարի պատվեր խոզագրիպի պատվաստանյութ պատրաստելու համար:
Մեքսիկայում՝ Վերակրուզ նավահանգստային քաղաքում մի քանդակագործ ավարտին է հասցնում 5-ամյա Էդգար Հերնանդեսի արձանը: Տղան «խոզագրիպ» ախտորոշմամբ առաջին հիվանդներից էր Մեքսիկայում, նա կազդուրվել է: Իշխանությունները հավանություն են տվել արձանը Վերակրուզ նահանգի լեռնային շրջանի Լա Գլորիա անվամբ գյուղում կանգնեցնելու առաջարկին, ասելով, որ Էդգար Հերնանդեսը դարձել է հույսի խորհրդանիշ: