«Մեկ տարի առաջ ռուս - վրացական լարվածությունն ավարտվեց պատերազմով, այսօրվա իրավիճակը հստակ չէ, սակայն ակնհայտ է, որ Վրաստանը թույլ է, իսկ Ռուսաստանը կարող է հարձակվել: Ուստի, Ամերիկան եւ Եվրոպան պարտավոր են ամեն ինչ անել նոր ողբերգության վտանգը նվազեցնելու համար», - գրում են փորձառու դիվանագետները:
Դենիս Քորբոյը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թէ ռուսներն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կուտակում են այնպիսի զինատեսակներ, որոնք օգտագործվում են ոչ այնքան պաշտպանվելու, որքան հարձակվելու համար:
Դիվանագետը համոզված է, որ պաշտոնական Մոսկվայի նպատակն է «հսկողության տակ առնել կասպյան ածխաջրածինների փոխադրման ուղիները եւ վետոյի իրավունք ստանալ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների արտաքին քաղաքականության ոլորտում»:
«Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, հատի «կարմիր գիծն» ու նորից հարձակվի Վրաստանի վրա», - պատասխանելով այս հարցին` Դենիս Քորբոյն ասել է, որ Մոսկվան դրանով խաչ կքաշի ռուս - ամերիկյան հարաբերություններում «վերաբեռնավորման» (reset), առկա տարաձայնությունները մի կողմ դնելու եւ ամեն ինչ ելման կետից սկսելու` Վաշինգտոնի նախաձեռնության վրա:
«Ռուսաստանը պարտավոր է գիտակցել, որ այս անգամ վճարելիք գինը հաստատ կլինի ավելի մեծ, քան այն, որ անցյալ տարվա օգոստոսից հետո է վճարել», - ասել է Լոնդոնի Թագավորական քոլեջի Կովկասյան քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը: