Մատչելիության հղումներ

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի և Կատարի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Նախարարները քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ:

Զրուցակիցները կարևորել են խորհրդակցությունների և փոխգործողության շարունակությունը՝ ուղղված դիվանագիտական ջանքերի առաջմղմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակում:

Կատարը, ինչպես և Օմանը, Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առանցքային միջնորդ է:

Փետրվարի 17-ի բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ընդգրկվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան «կարմիր գծերը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG