Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին «խաղաղության ճանապարհին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «վատ բաներ» կպատահեն, հայտնում Reuters-ը:

Թրամփը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են լավ, սակայն ընդգծել է, որ Թեհրանը պետք է հասնի «իմաստալից» համաձայնության:

Նախագահը նաև հիշատակել է հունիսին ԱՄՆ-ի օդային հարվածները՝ նշելով, որ Իրանի միջուկային ներուժը «չեզոքացվել է». «Գուցե պետք լինի մի քայլ էլ առաջ գնալ, կամ գուցե ոչ: Դուք դա կիմանաք հաջորդ, հավանաբար, 10 օրվա ընթացքում», - ասել է Թրամփը՝ առանց մանրամասնելու։

Թրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին «խաղաղության ճանապարհին»՝ ընդգծելով, որ «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, դա շատ պարզ է: Դուք չեք կարող խաղաղություն ունենալ Մերձավոր Արևելքում, եթե նրանք ունեն միջուկային զենք»։


XS
SM
MD
LG