Մատչելիության հղումներ

Լավրովն ու Արաղչին Իրանի միջուկային ծրագիրն են քննարկել

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել:

Քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նաօրեին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Իրանի շուրջ լարվածության աննախադեպ աճ է նկատվում»՝ կոչ անելով տարածաշրջանի բոլոր պետություններին զսպվածություն ցուցաբերել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին զգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «շատ վատ բաներ» կպատահեն և 10-15 օր վերջնաժամկետ է սահմանել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում Թեհրանը հայտարարել է, որ չի սկսի որևէ պատերազմ, սակայն «եթե ենթարկվի ռազմական ագրեսիայի, Իրանը կպատասխանի վճռականորեն և համաչափորեն»:

XS
SM
MD
LG