Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ, դրան մասնակցել է նաև «Լիդիան» ընկերության ներկայացուցիչը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մոտ 3 ժամ տևած հանդիպումից հետո, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ եթե Ամուլսարի հանքի շահագործումը Սևանա լճին և Ջերմուկին անգամ 0,1 տոկոսով վնաս հասցնի, ապա հանքը չի շահագործվի:
«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը ձեռնպահ մնաց պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում:
Ճանապարհները բաց են: Այս պահին Իջևանում են Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, որոնք վերահսկում են իրավիճակը։
Հանդիպումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ։
Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ նվազում է «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը՝ 3 տարուց դառնալով 2 տարի 3 ամիս:
Կառավարությունը նման որոշում է կայացրել:
Այս պահին Ոստիկանությունում օրենք է մշակվում, համաձայն որի՝ ճանապարհային երթևեկության կանոնները պարբերաբար խախտող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքներից:
Առողջապահության նախարարը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Զոդի կամրջին և Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարներին:
Ուժեղացված ծառայության շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ քրեական հեղինակությունների։
Սասուն Միքայելյանն այսօր սուր քննադատության ենթարկեց կուսակից գործընկերոջը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։
Բեռնել ավելին