Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն «Ազատությանը» հայտնեց, որ պարտքերի կուտակման պատճառը պետական բյուջեով նախատեսված ավելի քան 182 միլիոն դրամ տարեկան ֆինանսական հատկացման ուշացումն է։
«Մեր թիվ մեկ խնդիրը բնակարանն է, որը չենք կարողանում արդեն 30 տարի է մենք, կոպիտ ասած, պոկենք պետությունից»:
Սարի լանջին՝ 2300 մետր բարձրության վրա կառուցված «Գեղարոտ» ՀԷԿ-ի շահագործման շուրջ բարձրացած աղմուկը գնալով մեծանում է․ չնայած էլեկտրակայանի գործունեության ժամանակավոր կասեցման պայմանավորվածությանը, ՀԷԿ-ի գեներատորները երեկ կրկին միացրել-անջատել են։
Սահմանամերձ Արաքս գյուղում աշխատող տաջիկները պնդում են՝ Հայաստանում գերի են մնացել, անցյալ տարվա մայիսից այստեղ բամբակ են աճեցրել, բայց մնացել են առանց աշխատավարձի:
Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, ընթանում է նախաքննություն:
Աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով է ստեղծել, որը պետք է բուհում խնդիրները լուծելուն միտված ճանապարհային քարտեզ մշակի:
Օրերս Գեղարոտ գետի վրա կառուցված երկու ՀԷԿ-երի վերաշահագործումը հարուցել է մոտակա Արագած գյուղի բնակիչների բողոքը: Նրանք պնդում են, որ այլևս չեն հանդուժելու ջրի աղտոտումը:
Քաղաքապետրանն այսօր կեսօրին սկսեց Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ դարձավ:
Սպասվող հարկային փոփոխությունների դեմ կառավարության դիմաց միաժամանակ երկու ցույց էր ընթանում: Այստեղ էին գազավորված ըմպելիքներ արտադրող «Հայ կոլա» ընկերության աշխատակիցները և գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի սեփականատերերը: