Մատչելիության հղումներ

Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը


Լևոն Արոնյան, արխիվ
Լևոն Արոնյան, արխիվ

ՖԻԴԵ- ի վարկանիշային աղյուսակում այս պահին 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարում 18 հնարավորից վաստակեց 13 միավոր ու զբաղեցրեց առաջին տեղը՝ այն կիսելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որին, ի դեպ, մրցաշարի իր առաջին պարտիայում հաղթել էր։

Ժամեր անց կմեկնարկի նաև կայծակնային շախմատի մրցաշարը, հայազգի գրոսմայստերն առաջին պարտիայում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ։ Խաղի այս ձևաչափով կողմերից յուրաքանչյուրն ընդամենը 5 րոպե ժամանակ է ունենում բոլոր քայլերի և պարտիան ավարտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG