Ոստիկանության ապրիլի 18-ի հաղորդագրությունում նշված է, որ նա, օգտագործելով սոցցանցերը, շարունակաբար կեղծ տեղեկատվություն է տարածել, բայց տեղեկատվության բովանդակությունը ոստիկանությունը չի հստակեցնում:
Չեխիայի առողջապահության նախարարությունը ապրիլի 9-ի առավոտյան հայտնել է, որ այդ պահի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար 600 դեպք, մահացել է 181 հիվանդ:
Մինչև մայիսի 4-ը փակ կմնան Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի միջև սահմանները:
Բժիշկների փոխանցմամբ՝ նա հարակից ուրիշ հիվանդություններ ուներ:
Բժիշկ Խալիլովը 67 տարեկան էր: Վարակվելուց հետո ավելի քան մեկ շաբաթ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Դեմոկրատ Ադամ Շիֆն ու հանրապետական Սթիվ Չեբոթը Տաջիկստանի ղեկավարին հորդորել են թույլատրել «Ազատության» տաջիկական ծառայության անխափան շարունակական աշխատանքը:
Հեծանիվով աշխատանքի մեկնողները պարտադիր պետք է երեք փաստաթուղթ ունենան՝ ինքնությունը հաստատող քարտ, աշխատողի վկայական և գործատուի կողմից տրված գրություն, որ սահմանափակումների պայմաններում աշխատավայրում տվյալ անձի ներկայությունը կարևոր է:
Ինֆեկցիոն նոր կենտրոնը 800 մահճակալ ունի:
Մոսկվայի փոխքաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է հետևել սահմանափակումներին, չխախտել սահմանված կարգը:
Սա ամբողջ աշխարհում կորոնավիրուսի բոլոր դեպքերի 25 տոկոսից ավելին է:
Առաջին փուլը ենթադրում է մեծ օբյեկտների` ռեստորանների, մարզասրահների վերաբացում, որտեղ սոցիալական հեռավորությունը խստորեն պետք է պահպանվի, պայմաններ ապահովվեն, որ մարդիկ միմյանց մոտ չգտնվեն:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցան երկու միլիոն 100 հազարը, մահվան դեպքերը 136 հազարից ավելին են, բուժվել է կես միլիոնից ավելի հիվանդ:
Երեխաները վաղ առավոտյան Աթենք էին տեղափոխվել Լեսբոս, Խիոս և Սամոս կղզիների փախստականների ճամբարներից:
Ֆինլադիայի վարչապետ Սաննա Մարինը այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով Ուուսիմաա նահանգում մտցված սահմանափակումները պահպանելու կարիք այլևս չկա:
Մոսկվայում տեղաշարժվելու, հասարակական տրանսպորտից օգտվելու, սեփական մեքենայով ինչ-որ տեղ գնալու համար անցաթուղթ է անհրաժեշտ:
Հինգ կասկածյալներ հետևել են ռազմակայաններին, նրանք նույնպես նախաքննության շրջանում դատարանի առաջ են կանգնելու:
Բոկերիան նշել է, որ իշխանությունները պետք է կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչպես են օգնելու աշխատանքը կորցրած մարդկանց ընտանիքներին:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ Վրաստանի 92 քաղաքացիներ կորոնավիրուսով վարակվել են արտասահմանում:
Եվրոպայում, հետևելով Իսպանիային և Ավստրիային, Իտալիան ևս վերաբացել է առևտրի որոշ ճյուղեր:
Բեռնել ավելին