Մատչելիության հղումներ

Ղազախստանում քաղաքական ակտիվիստ է ձերբակալվել «կեղծ տեղեկատվություն» տարածելու մեղադրանքով


Արտակարգ դրության պայմաններում «կեղծ տեղեկատվություն» տարածելու մեղադրանքով Ղազախստանում ձերբակալվել է կառավարությանը քննադատող քաղաքական ակտիվիստ Արման Շուրայեվը:

Ոստիկանության ապրիլի 18-ի հաղորդագրությունում նշված է, որ նա, օգտագործելով սոցցանցերը, շարունակաբար կեղծ տեղեկատվություն է տարածել, բայց տեղեկատվության բովանդակությունը ոստիկանությունը չի հստակեցնում: Միաժամանակ ոստիկանությունը հայտնում է, որ մեղադրանքը ապացուցվելու դեպքում Շուրայեվին յոթ տարվա ազատազրկում է սպառնում, քանի որ արտակարգ դրության պայմաններում նրա գործողությունները սպառնացել են հանրային անվտանգությանը:

Հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Շուրայեվը հաճախ է քննադատում Ղազախստանի նախագահի կաբինետի անդամներին, բայց ոչ նախագահին: Ապրիլի 18-ին ֆեյսբուքյան գրառմամբ Արման Շուրայեվը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին մեղադրել է կոռուպցիայի մեջ: Ավելի վաղ նա քննադատել էր կորոնավիրուսով վարակված հիվանդների համար հատուկ հիվանդանոց կառուցելու նպատակով վարկ վերցնելու կառավարության ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG