Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ ժամանակավորապես արգելում է հեծանիվ վարել, բացառությամբ աշխատանքի մեկնելու և տուն վերադառնալու համար:
Հեծանիվով աշխատանքի մեկնողները պարտադիր պետք է երեք փաստաթուղթ ունենան՝ ինքնությունը հաստատող քարտ, աշխատողի վկայական և գործատուի կողմից տրված գրություն, որ սահմանափակումների պայմաններում աշխատավայրում տվյալ անձի ներկայությունը կարևոր է:
Ուրբաթ օրվա ամփոփիչ տվյալներով Ուզբեկստանում կորոնավիրուսի 1300-ից ավելի դեպք է հաստատվել, չորս հիվանդ մահացել է: