ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող երկու կոնգրեսական նամակ են հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մտահոգություն հայտնելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության լրագրողների նկատմամբ շարունակվող սպառնալիքների և այլ հետապնդումների կապակցությամբ:
Դեմոկրատ Ադամ Շիֆն ու հանրապետական Սթիվ Չեբոթը Տաջիկստանի ղեկավարին հորդորել են թույլատրել «Ազատության» տաջիկական ծառայության անխափան շարունակական աշխատանքը:
Անցած հոկտեմբերին նույնպես կոնգրեսականները մտահոգություն արտահայտող նամակով դիմել էին Տաջիկստանի իշխանություններին: