Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցան 700 հազարը


Այսօրվա տվյալներով Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն անցել են 700 հազարը: Սա ամբողջ աշխարհում կորոնավիրուսի բոլոր դեպքերի 25 տոկոսից ավելին է:

ԱՄՆ-ում նաև ամենաբարձրն է հիվանդության հետևանքով մահացությունը, արդեն 37 հազարից ավելի մարդ է մահացել:

Չնայած այս բարձր թվերին, ԱՄՆ-ի նախագահը երկրի տնտեսությունը վերաբացելու ծրագիր է ներկայացրել: Դոնալդ Թրամփը պնդում է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի կորագիծը ցած է թեքվում, գագաթնակետը մնացել է ետևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG