Մատչելիության հղումներ

Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերը Աֆրիկայում աճել են 51 տոկոսով, մահվան դեպքերը՝ 60 տոկոսով


Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսը սկսել է արագորեն տարածվել Աֆրիկայում, որտեղ նախկինում արձանագրվող դեպքերը համեմատաբար քիչ էին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կորոնավիրուսի բռնկումը Աֆրիկայում շատ մտահոգիչ է համարել և միջազգային հանրությանը կոչ է արել օգնել Աֆրիկային COVID-19 վարակի դեմ պայքարում:

Նա նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում Աֆրիկայում կորոնավիրուսի դեպքերն աճել են 51 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 60 տոկոսով:

Թեդրոս Գեբրեյեսուսը ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ աֆրիկյան մայրցամաքի երկրների մեծ մասը թեստեր անցկացնելու միջոցներ ունի, բայց դրանք բավարար չեն ու հնարավոր է թվերն ավելի բարձր լինեն, քան հաղորդվում է:

Նա նաև հայտնել է, որ ԱՀԿ-ն մասնակցելու է այսօր նախատեսված միջազգային մի շոուի, որն անցկացվելու է «Մեկ աշխարհ. միասին տանը» խորագրով: Երգիչների, դերասանների, հումանիստների մասնակցությամբ անցկացվող շոուի ընթացքում հանգանակություն է կատարվելու բուժաշխատողներին օգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG