Մատչելիության հղումներ

Գերմանիայում 4 տաջիկներ են ձերբակալվել` ամերիկյան ավիաբազաների վրա հարձակում պլանավորելու կասկածանքով


Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի ներքին գործերի նախարար Հերբերթ Ռեուլը այսօր Դյուսելդորֆում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ 4 տաջիկներ հարձակումներ են պլանավորել Գերմանիայում տեղակայված ամերիկյան երկու ավիաբազաների վրա:

Հիմնվելով հետաքննչական մարմնի տեղեկատվության վրա` նա ասել է, որ կասկածյալները «Իսլամական պետությանն» են միացել ենթադրաբար 2019 թվականին և Գերմանիայում ահաբեկչական ցանց են ստեղծել` պլանավորելով մահաբեր հարձակումներ:

Ըստ նրա հայտնած տեղեկատվության՝ կասկածյալները սերտ կապի մեջ են եղել Սիրիայում և Աֆղանստանում գտնվող «Իսլամական պետության» երկու բարձրաստիճան առաջնորդների հետ և նրանցից հրահանգներ ու հրամաններ են ստացել, ինչն ապացուցված է: «Կոնկրետ պլաններ են կազմվել ամերիկյան երկու ավիաբազաների վրա հարձակվելու համար, ինչպես նաև նրանք պետք է սպանեին իսլամը քննադատող մի անձնավորության»,- ասել է նա:

Հինգ կասկածյալներ հետևել են ռազմակայաններին, նրանք նույնպես նախաքննության շրջանում դատարանի առաջ են կանգնելու:

Հերբերթ Ռեուլը նշել է, որ «Իսլամական պետության» անդամ կասկածյալները զենք, զինամթերք են գնել, իսկ նրանցից մեկը սովորել է պայթուցիկ նյութեր պատրաստել:

Նա հայտնել է, որ կասկածյալները ձերբակալված են: Նրանք տաջիկներ են, որ Գերմանիա են եկել որպես փախստականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG