«Հանրապետության նախագահն է որոշում՝ ում հետ բանակցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակ Վահան Բաբայանը:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ Հանրապետականն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուներ:
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Սաֆարյանի պատժախուց են տեղափոխել սպանություն և ավազակային հարձակում կատարած երեք դատապարտյալների, ովքեր էլ հենց սպառնացել են ընդդիմադիր ակտիվիստին:
«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում գտնվող Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ է սկսել՝ մենախուց տեղափոխվելու պահանջով։
Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներից առաջ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր առաջարկներն է ներկայացնում իշխանությանը:
«Դա Կարեն Անդրեասյանի անձնական որոշումն է եղել»,- վստահեցնում է Վահրամ Բաղդասարյանը։
Ըստ Միքայել Մելքումյանի՝ դա շատ ռիսկային է Հայաստանի պայմաններում։
Գլխավոր դատախազին ուղղված Human Rights Watch-ի նամակը, ինչպես նաև «Նոր Հայաստան»-ի անդամների հաղորդումը ուղարկվել են ՀՔԾ։
Զարուհի Հովհաննիսյանը ցանկանում է իմանալ նաև, թե ովքեր են «այդ մարդկանց դատարկ գլուխը լցնում ատելությամբ»:
Իշխող ՀՀԿ-ն պարզաբանում է, թե ինչու է բողոքարկում՝ «հանրաքվեի արդյունքներից թեև գոհ են, բայց անտարբեր չեն»:
Նախագահը երեկ արձանագրել էր, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդեն Հայաստանի համար իրականություն է դարձել։
Կան դժգոհություններ, բողոքներ` թող դիմեն պատկան մարմիններին, ասաց Հովիկ Աբրահամյանը։
Կես միլիոն կեղծված ձայների մասին հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքական գնահատական է համարում
ԿԸՀ նախագահի գնահատմամբ, արձանագրված խախտումները չեն ստվերել ընտրությունների ընթացքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը ներկայացրեց ժամը 14-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը։
Ընդդիմադիր ՀԱԿ և ՀԺԿ կուսակցությունների ձևավորած «Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, հանրաքվեի իրենց քարոզարշավն «ընդհանուր առմամբ անցել է շատ հաջող»՝ չնայած ամփոփիչ հանրահավաքը նախորդներից պակաս բազմամարդ էր:
«Պարզապես մարդիկ փորձում են դա օգտագործել իրենց կրքերը ամբողջացնելու համար», - կարծում է ԱԺ նախագահը:
«Ոչ»-ի ճակատը, թե՛ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանի, թե՛ «Չե՛ք անցկացնի»-ի Արշակ Մուսախանյանի պնդմամբ՝ միասնական է:
«Կարծում եմ, որ նրանք կօգտվեն իրենց սահմանադրական իրավունքից և վե՛րջ»,- ասում է հանրապետական Սամվել Նիկոյանը։
Բեռնել ավելին