Այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի հաղթանակի և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրն իրականացնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում պատրաստ են օգնել նրանց Հանրապետականին, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ - «Ցանկացած իշխանություն Հայաստանում, որը իրագործում է այդ խաղաղության ծրագիրը, մենք պատրաստ ենք այդ իշխանությանը օգնել՝ միայն այդ հարցում»:
Դա, ըստ Զուրաբյանի, չի նշանակի ընդդիմադիր պայքարի դադարեցում․ - «Ինչո՞ւ պիտի դադարեցնենք: Ինչո՞ւ պիտի չխոսենք իշխանության արատների մասին, կամ իրենց չարաշահումների մասին, կամ բացահայտումներ չանենք․․․ Նույն ձևի խոսում ենք: Ի՞նչն է փոխվել․․․ Մենք չե՞նք կարող միաժամանակ լինել խաղաղության ծրագրի իրականացման կողմնակից և լինենք կոռուպցիայի ոչնչացման, վերացման կողմնակից․․․ Դրանք անհամատեղելի բանե՞ր են»:
Մանրամասները քիչ անց: