Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները, Երևան, 3-ը ապրիլի, 2017թ․
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները, Երևան, 3-ը ապրիլի, 2017թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կեսօրից քիչ անց հրապարակեց հանձնաժողովի արձանագրությունը Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ:

Ըստ այդմ, «Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 049 ձայն կամ քվեների 7.77 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 տոկոս, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ)՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 տոկոս, Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոս, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինք՝ 32 հազար 504՝ 2.07 տոկոս, ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոս:

Արձանագրությունը ներառում է նաև տարածքային ցուցակների թեկնածուների կողմ ձայները:

Հիշեցնենք՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG