Մատչելիության հղումներ

«Քվեարկեցի հանուն քաղաքացիական պարտքս կատարելու». Լևոն Տեր-Պետրոսյան


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում։

«Քվեարկեցի հանուն քաղաքացիական պարտքս կատարելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանը։

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց այն նույն տեղամասում, որտեղ քվեարկել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը, և քվեարկության ընթացքում տեխնիկական խնդիրներ էին ծագել։ Սարքն այդպես էլ չֆիքսեց Տեր-Պետրոսյանի մատնահետքը։ Լրագրողի հարցին, թե ո՞ր էր պատճառը, առաջին նախագահը հումորով պատասխանեց. - «Գյուղատնտեսական աշխատանքներից»։

Այլ հարցերի առաջին նախագահը չպատասխանեց։

«Ելք» դաինքի վստահված անձ Հայկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ տեղամասում խախտումներ է նկատել․ - «Մեկ տասնյակ է, բոլորը նույն սցենարով․ քվեաթերթիկը վերցնում են վեցերորդը [Հանրապետական կուսակցություն], դնում են առաջինի վրա, հանձնաժողովի ու համապատասխան վստահված անձանց աչքով-ուքով ցույց են տալիս․․․ մտնում քվեախուց, դուրս են գալիս: Մի դեպք արձանգրել եմ, որ վեցերորդ քվեաթերթիկը ձեռքին դուրս է գալիս, ցույց է տալիս, մի դեպք՝ ծրարից հանում է, ցույց է տալիս, դնում է ներս: Այս պահին արձանգրած ամենալուրջ խախտումը դա է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG