Միևնույն ժամանակ պատգամավորները հորդորում են չգերագնահատել անհատների դերակատարությունը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ ՍԱՍ-ի ձայնագրության գործի կարճումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանության հովանավորությունը վայելողները կարող են անպատիժ նսեմացնել մարդկային արժանապատվությունը:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, ՀՔԾ-ն որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել մայրաքաղաքի 6 փողոցներն անվանափոխելու՝ ավագանու «Ելք» խմբակցության նախագծերին։
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ «Նաիրիտ» քիմիական գործարանում բռնկված հրդեհի պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, ինչպես նաև քաղաքական մյուս դատավարությունները կարող են շարունակվել մինչև մյուս տարվա ապրիլ, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նաիրիտ» գործարանում անվտանգության կանոնները հավանաբար խախտվել են, ինչի հետևանքով էլ երեկ բռնկվել են շուրջ 7 տարի կուտակված թափոնները, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
100-ից ավելի փաստաբաններ սեպտեմբերի 13-ին գործադուլ կանեն, «Ազատությանը» տեղեկացրեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Մեկ պահանջ ունեն՝ «ապօրինի զննությունների և խուզարկությունների դադարեցումը»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Հայաստանին ձեռնտու չէ, որ Թուրքիան մաքսային համաձայնագիր ստորագրի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պնդում է, թե «իր տարածքում սահմանափակելով ծառայություններ մատուցելու հայաստանցիների իրավունքը՝ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը»։
Ժիրայր ՍԵֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբանն ահազանգում է, թե քրեական տարրերի ներգրավմամբ և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործուն օժանդակությամբ իր պաշտպանյալի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում:
Բեռնել ավելին