Մատչելիության հղումներ

Հավաքվել է անհրաժեշտ 35-ից ավելի ստորագրություն՝ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար. Արարատ Միրզոյան


Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ հավաքվել է անհրաժեշտ 35-ից ավելի ստորագրություն՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար։

Իրենց ստորագրությունները տվել են թե՛ «Ծառուկյան», թե՛ ՀՅ Դաշնակցության, թե՛ «Ելք» խմբակցության պատգամավորները։

Ըստ Միրզոյանի, առաջադրումը տեղի է ունենալու այսօր։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները»:

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG