Մատչելիության հղումներ

Փաշինյանն այն մարդն է, ում հետ չես կարող նախապայմաններով խոսել. Գագիկ Ծառուկյան


«Փաշինյանի հետ մինչ օրս մենք նախապայմանով չենք խոսել», - այսօր Ազգային ժողովում քվեարկությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողի հարցին, թե նոր կառավարությունում «Ծառուկյան» դաշինքը նախարարական պորտֆելներ կունենա՞, Ծառուկյանը պատասխանեց. - «Փաշինյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք՝ ինչից կարելի է սկսել, իրար հետ զրուցել ենք, բայց համենայն դեպս, եթե այդպիսի առաջարկ լինի, հանրությունն էլ տեղյակ կլինի, բոլորն էլ տեղյակ կլինեն, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի։ Այդպիսի խնդիր չի եղել, մենք այդպիսի հարցադրում պարոն Փաշինյանի առաջ չենք դրել, Փաշինյանն էլ այն մարդն է, որ նրա հետ դու չես կարող ինչ-որ նախապայմաններով խոսել»։

«Ազատության» դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. - «Հարցը տեղին չեք տալիս, որովհետև Ծառուկյանը երբեք ու երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել ու քաղաքականությունը չի համարել իր համար բիզնես և քաղաքականությունով չի զբաղվել որպեսզի իր բիզնեսն ավելի զարգանա և ավելի մենաշնորհներ ձեռք բերի։ Ծառուկյանը միշտ էլ իր նպատակը, ցանկությունը՝ որ կարողանա օգտակար լինի, միշտ էլ պիտանի է եղել՝ զարգացնելու, աջակցելու, հնարավորություն ու պայման ստեղծելու, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»։

«Ազատության» հարցին՝ արտահերթ ընտրությունների դեպքում Դուք թեկնածու լինելո՞ւ եք, գլխավորելո՞ւ եք ցուցակը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. - «Իհարկե, եթե լինի... բա չհասկացա, հիմա մենք քաղաքական ուժ ենք, որը լիարժեք 20 տարի արել ենք, անում ենք, ու անելու ենք՝ հանուն մեր երկրի, մեր ժողովրդի»։

Ծառուկյանը նշեց՝ կառավարությունում չպետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսքան տարի քաղաքականությունը ծառայեցրել են որպես բիզնես իր անձնական շահերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG