Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ հարցաքննում են:
Փաստաբան Երեմ Սարգսյանին, որին զրկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին պաշտպանելու հնարավորությունից, վկայի կարգավիճակով են հրավիրել:
Թե որքան կտևի հարցաքննությունը, պարզ չէ։
Քննչականի մոտ են Ծառուկյանի աջակիցները։
Նախորդ օրերին ևս ԲՀԿ առաջնորդի մասնակցությամբ քննչական գործողություններ էին կատարվում:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
Կալանավորմանը զուգահեռ Ծառուկյանի ձեռնարկությունները փակ են, ստուգումներ են, գույքագրումներ: «Արարատցեմենտ» գործարանն անցել է պետության կառավարմանը, ինչպես քարոզարշավին խոստացել էր վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև պնդել էր, որ մեծահարուստ գործարարը պետք է բանտ գնա: