Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը կրկին տեղափոխվել է մեկուսարան

Տասը ժամից ավելի տևած քննչական գործողություններից հետո «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին տեղափոխվել է մեկուսարան:

Փաստաբանները հայտնեցին, որ ամբողջ օրը առերեսում է կատարվել տուժող ճանաչված իրանցիներից մեկի հետ: Ծառուկյանի փաստաբանները ենթադրում են, որ քննչական գործողությունները կշարունակվեն վաղը:

Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Հարցաքննությունից ժամեր առաջ հրապարակվել էր Գագիկ Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից, նա այս անգամ իշխանություններին չի քննադատում, թվում է իր կատարած աշխատանքն ու խոստանում շարունակել կառուցել:

Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, իսկ «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն անցել է պետությանը:

XS
SM
MD
LG