Մատչելիության հղումներ

Դատախազությունը դադարեցրել է Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. փաստաբան

Գագիկ Ծառուկյանին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, հուլիսի 21,2026թ.
Գագիկ Ծառուկյանին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, հուլիսի 21,2026թ.

Դատախազությունը դադարեցրել է ընտրություններից երկու օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. ինչպես փոխանցեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանը, «ապօրինի լինելու հիմքով»:

Հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին հետ էին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայանից, ապա հրավիրվել քննչական մարմին: Մեղադրանքն առաջադրվել էր առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հարուցելով իրավապաշտպանների քննադատությունը. Ծառուկյանն այդ պահին դեռ պատգամավորի թեկնածու էր: Ըստ փաստաբանների՝ գործը յոթ տարվա վաղեմության էր:

Կալանավորված Գագիկ Ծառուկյանն այժմ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

Այսօր էլ Գագիկ Ծառուկյանին ոստիկանների ուղեկցությամբ բերել են Քննչական կոմիտե՝ լրացուցիչ հարցաքնության:

XS
SM
MD
LG